|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Յուվենտուս»-ին, սակայն դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպումն անցավ անհավանական գերլարված պայքարում:
Առաջին խաղակեսում Մարիո Մանջուկիչը 2 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը:
61-րդ րոպեին Մատուիդին հաշիվը դարձրեց 3:0: Ամեն ինչ գնում էր դեպի լրացուցիչ ժամանակ, սակայն մրցավարի ավելացված ժամանակում մադրիդցիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, իսկ թուրինյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարմիր քարտի արդյունքում հեռացվեց խաղադաշտից: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: