|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երեւալ եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, իբր ոչ մի կապ չունի նրա հետ։ Բայց իրականում ամբողջությամբ գտնվում է Փաշինյանի ազդեցության տակ։
Նրան ամսվա ընթացքում պարբերաբար Երեւան են կանչում, իսկ նախորդ շաբաթ մասնավոր այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, այցի հիմնական նպատակը Հարությունյանի՝ ՌԴ-ում այլ անձանց անուններով գրանցված բիզնեսների հետ կապված խնդիրներն են եղել։
Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը ֆինանսական հարցերով իր հին ու նոր շրջապատին է դիմում՝ խնդրելով աջակցել Արցախին։ Այս ընթացքում նա տարբեր մարդկանց գումարներ է բաժանում, որ կարողանա պահպանել իր իշխանությունը։
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հարությունյանն իր դեմ ծագած հանրային խոր դժգոհությունը փորձում է նվազեցնել տարբեր ակտիվ անձանց պաշտոններ ու արտոնություններ տալով, պետական տենդերների ներգրավելով։ Մեզ ասացին, որ Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում։ ԱՀ նախագահն անընդհատ իր թիկունքում զգում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի շունչը, ինչը ստիպում է շտապել իշխանության ամրապնդման հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում