|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Այսօրվա իշխանությունները դավաճանական քայլեր են կատարել և՛ արցախահայության նկատմամբ, և՛ ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Այսօր մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները տապալված են»,-այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, բայց մենք տեսանք, թե ինչպես այդ բարձրագույն սահմանադրական ուժը 2019 և 2020 թվականներին ոտնահարվեց Ազգային ժողովի կողմից, որը, չունենալով ոչ մի լիազորություն, գլխատեց Սահմանադրական դատարանը։
«Պետական դավաճանությունը սահմանվում է որպես թշնամու կողմն անցնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության ու անվտանգության։ Մենք ունենք մի հանցակազմ, որի հատկանիշները Փաշինյանն ու իր կառավարությունը բավարարել է, երբ Տավուշից սկսած հանձնել է այն տարածքները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքներն էին և դա արել է Սահմանադրության համապատասխան օրենքների կոպիտ ոտնահարմամբ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։