| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ իշխանական պատգամավորների` նախկին իշխանությունների վերաբերյալ հիշատակումներին:
«Գալիս եք, ամեն անգամ սկսում եք հիշել նախորդ իշխանությունների արածները։ Ա՛յ մարդ, էդ մարդիկ անցան-գնացին, ինչպես հայտնի երգի մեջ է ասվում` միայն հուշեր մնացին։ Հիմա դուք ի՞նչ եք անում։ Գյուղատնտեսության նախարարությունը լուծարելն ի՞նչ կապ ունի։ Ասում եք` ընտրությունները կեղծվել են, չգիտեմ` կեղծարարներ են պաշտոնների եղել։ Դուք էլ ոչ կեղծարարների նշանակեք, միանձնյա իշխանություն եք»,- ասաց պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ պաշտոնների նշանակվում են մարդիկ, որոնք, եթե վկայականը կորցնեն, երեք օր չեն հիշի՝ ինչ են աշխատում, իսկ լուծարվում են այն նախարարությունները, որոնց ոլորտները հենց կառավարությունն է սահմանել է որպես գերակա։
«Պետք է խնայել միջոցները՝ պետական կառավարման մարմիններում չնշանակելով այնպիսի անիրազեկ մարդկանց, որոնք ձախողում են ամբողջ համակարգը: Նրանցից են այն պատգամավորները, որոնք իրենց աշխատանքը համարում են «Ֆեյսբուք»-ը փորփրելը»,- ասաց նա։