Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե պետությունը նպատակ ունի ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխիքներ ստեղծել Հայաստանում, պետք չէ զարտուղի եղանակներով փորձել օրենսդրությունը լրացնել այդ իրավունքների երաշխավորմամբ,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը ` անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված այն նախագծին, որով առաջարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել, ըստ որի ընտանիքում բռնություն համարել նաև նախկին և ներկա զուգընկերների միջև բռնի արարքը:
Սահմանադրագետի խոսքով նախարարության կողմից առաջարկվող այս դրույթը` «զուգընկեր» բառի ներմուծումը օրենքում, ենթադրում է ԼԳԲՏ անձանց լրացուցիչ երաշխիք ստեղծել` վերջիններիս միությունը ընտանիք հասկացության ներքո դիտարկելու համար, ինչը հակասահմանադրական կարգավորում է, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ ընտանիքը դա կնոջ և տղամարդու միջև ազատ կամարտահայտության արդյունքում ամուսնությունն է:
«Ըստ ընտանեկան օրենսգրքի` ընտանիքի անդամներն են ամուսինները, ծնողները, զավակները, որդեգրածները, որդեգրողները, իսկ «զուգընկերը» չի կարող ընտանիք հասկացության մեջ մտնել»,-հավելեց նա:
Գոհար Մելոյանի խոսքով ամեն կերպ փորձ է արվում վավերացնել արդեն ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան. «Եթե այդ կոնվենցիան վավերացնելը օրակարգային հարց էր` ճիշտ կլիներ, որ քաղաքական ուժերը ազնիվ գտնվեին և բացահայտորեն ասեին, որ իրենք նպատակ ունեն վավերացնել այն, իսկ հիմա ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ փորձ է արվում ներքևից կարգավորումներ ներմուծել մեր իրականության մեջ , որի արդյունքում արդեն կլինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»:
Սահմանադրագետը մատնանշեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի համար երկու քայլ է պետք՝ նախ ՍԴ-ն պետք է դրա սահամանադրականության վերաբերյալ եզրակացություն տա, իսկ հետո ԱԺ-ի կողմից վավերացվի:
Այս համատեքստում հիշատակենք, որ սահմանադրագետ Գոհար Մելոյանի և մի շարք մասնագետների պնդմամբ` Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթներ հակասում են ներկայիս ՀՀ Սահմանադրությանը: Սակայն Մելոյանը նշեց, որ վերջերս ընդունվել էր դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, որտեղ նախատեսված էր, որ հաջորդ տարի պետք է ստեղծվի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, և տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ:
Նարա Մարտիրոսյան
Մանրամասը` տեսանյութում