|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ Հանրապետության լուծարման կետ չկա. ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետև ադրբեջանական զորքերն այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախից, ուժերն անհավասար էին: Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂ նախագահն է ասում, որ դա չեղարկել է»,- ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի այլևս»,- նշեց ԱԺ նախագահը: Հիշեցնենք՝ քննարկումը ծավալվեց Արծվիկ Մինասյանի հնչեցրած հետևյալ հարցադրումից հետո. «ՀՀ ու ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտը կա ու դուք, որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը ՀՀ կողմից: Ինչպե՞ս անենք, որ հանձնաժողովը նիստ գումարի, բազմաթիվ հարցեր դառնան քննարկման առարկա»:
Սիմոնյանը նշել էր, որ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ: Նրա խոսքով՝ ԼՂ պաշտոնյան այլևս գոյություն չունի: