կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 12:57
Քաղաքական

Արցախը ճանաչել-չճանաչելը պատերազմը չի կանխի. Փոստանջյան

Արցախը ճանաչել-չճանաչելը պատերազմը չի կանխի. Փոստանջյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի` ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ հարցն արդեն քննակվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և ըստ պատգամավորի` բոլորը խուսափում էին այդ հարցի քվեարկությունից. մեկ կողմ և մեկ դեմ է եղել, մնացածը չեն մասնակցել քվեարկությանը, սակայն դեմ էին ԼՂՀ ճանաչմանը:

«Ես ձեզ առաջարկում եմ քվեարկել կողմ, որ հարցը մտնի օրակարգ, և կորոշենք՝ երբ քվեարկել»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյան էլ նշեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ արդեն իսկ ընթանում են շփման գծի երկայնքով, տեղի են ունենում լայնածավալ ռազմաինժեներական աշխատանքներ: «Պատերազմը մեր դուռը թակել է, մենք պատերազմում ենք, իրավիճակը փոխվել է, և Արցախի ճանաչել-չճանաչելուց պատերազմը չի կանխվելու: Պատերազմը կարող էր կանխվել, եթե մենք չմտնեինք ԵՏՄ, հետևաբար` պետք է ճանաչել ԼՂ անկախությունը»,- ասաց նա:

Քվեարկությամբ օրինագիծը չմտավ լիագումար նիստերի օրակարգ: