կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 08:53
Քաղաքական

Լիսկան շարունակում է կադրային ջարդը. «ՉԻ»

Լիսկան շարունակում է կադրային ջարդը. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան շարունակում է կադրային ջարդը: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Մարզպետը դիմելով Մարինե Բաղդագուլյանին ասել է. «Գնա Տիգոյի համար ձայն հավաքի, պետք կգա»: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս երբևէ Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի համար չի աշխատել և նրա օգտին ձայներ չի հավաքել: Թե ի՞նչն է եղել մարզպետի հաշվեհարդարի պատճառը՝ գորիսեցիները դժվարանում են կռահել: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:

 

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվելուց հետո ստիպել էր նրան աշխատանքից հեռանալ: Գորիսեցները նույնիսկ բաց նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի, Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրյանը, ով կապ չունի բժշկության հետ: Նրա հոբբին առևտուրն է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։