| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 3478 դիտում,
        
            3478 դիտում,  1 տարի առաջ - 2024-09-07 14:10
            1 տարի առաջ - 2024-09-07 14:10  
        «Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի համար, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայկական երկու պետությունների համար»,- «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ձգտում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ շատ լավ գիտի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ իրական հիմք չի կարող լինել այն քայլերի համար, որոնք արվեցին այդ հայտարարության հիման վրա։
«Օրը գալու է ու այդ ամենը ոչ միայն բացահայվելու է, նաև դրվելու է սեղանին։ Ադրբեջանն ուզում է ստանալ իրավական փաստաթուղթ, որը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»,- ասաց Տ. Թորոսյանը։
Նա նշեց, որ սահմանազատման, սամանագծման կանոնակարգ դեռ չկա, բայց Հայաստանից տարածքներ են տալիս Ադրբեջանին, ինչն անհեթեթ, ոչ իրավական գործընթաց է։ 
«Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին»,- ընդգծեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։