կարևոր
6271 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-30 18:09
Քաղաքական

Եթե ինչ-որ միջանցք լինի, դա ոչ միայն Իրանին է վնասելու, այլև ՀՀ գոյությունն է վտանգի տակ դրվելու․ Փույա Հոսեյնի

«Հայաստանն Իրանի համար ռազմավարական երկիր է»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։

«Իրանին ուժեղ Հայաստան է պետք․ Իրանի անվտանգությունը կախված է Հայաստանի անվտանգությունից»,-ասաց մեր զրուցակիցը։

Իրանցի փորձագետը վերահաստատեց պաշտոնական շրջանակների կողմից բազմիցս հնչած հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանի սահմանները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ են։ Խոսելով Սյունիքով միջանցք ունենալու թուրանական ծրագրից, մեր զրուցակիցն ասաց․ «Եթե ինչ-որ միջանցք լինի, դա ոչ միայն Իրանին է վնասելու, այլև Հայաստանի գոյությունն է վտանգի տակ դրվելու»։

Նշենք, որ այսօր Իրանի 9-րդ նախագահի երդմնակալության արարողությունն է տեղի ունեցել։ Այս և այլ մանրամանսերը՝ տեսանյութում։