կարևոր
4627 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-23 18:55
Հասարակություն

Որտե՞ղ է դրվելու զիջումների վերջակետը, գուցե հրապարակի ժամի կողքի՞ն․ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ

Բագրատ Սրբազանի հետ ՏՏ ոլորտի մասնագետների հանդիպման ժամանակ, ՏՏ ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Արսեն Լևոնյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հարց եմ ուզում տալ մեր երկրի վարչապետին բոլորին,  ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է այն վերջակետը զիջումների մասով  և որտեղ ենք մենք դա տեսնելու: Արդյոք կա՞ հակառակորդի կողմից և մեր իշխանությունների կողմից դրված այդ վերջակետը: Մարդիկ կան, որ մինչև հրապարակի ժամի կո՞ղքն են տեսնում»:

Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Այսօր կիբերանվտանգությունը հավասար է ֆիզիկական, զինվորական անվտանգության խնդրին: Միգուցե նաև ավելի առաջնայնություն ունի, քան մարտի դաշտում անվտանգության խնդիրների համար կատարված գործողությունները: Քայքայումը սկսվում է հենց այդ հարձակումից: Դա ես նմանեցնել եմ օդանավային հարձակմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտե՞ղ է վերջակետը: Այս հարցը մենք էլ ենք տալիս:Երբ մեր տարածքները զիջվել են, մարդը հետևյալ բանաձևումն է տվել, ասել է՝ մենք 2,5 գյուղ տվեցինք, փոխարենը ստացանք ռիսկերի նվազեցում: Ոչ թե վերացում, այլ նվազեցում:

Մենք բացարձակ ոչինչ չգիտենք, չգիտենք՝ իրենք ինչ են խոսում, մանավանդ երաշխավորներ չկան: Թշնամին էլ ասում է՝ ինչ ասենք, այդպես էլ պետք է լինի: Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ դադար, ոչ, Stop, ղետ, կանգնեք: Ձեր հարցը վավերական է, մենք չունենք այդ պատասխանը: Այս շարժումը նաեւ դրա համար է, որ այդ պատասխանը ստանանք, թե որտեղ է վերջակետը դրվելու: Որեւէ կետ գոյություն չունի, թե որտեղ ենք կանգնելու: Կա թշնամու թելադրանք եւ քո կատարում: Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու»,-ասաց Սրբազանը։