|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ֆինանսների նախարարության նոր քաղաքականությունը ստվերի կրճատման ուղղությամբ չի վնասի փոքր և միջին տնտեսվարողներին, պատասխանեց, որ այդ ուղղությամբ տարվող նոր քաղաքականությունը դեռ հոկտեմբերի 1-ից է գործածության մեջ դրվելու:
Այդ քաղաքականությունը հետևյալն է` կտրուկ թեթևացնել փոքր բիզնեսի բեռը, որովհետև, ըստ փոխնախարարի, գաղտնիք չէ, որ երկուսուկես տոկոս դրույքաչափը սահմանվեց մեկ տոկոս, և ներկայումս բավական ակտիվ աշխատանքներ են կատարվում իրազեկման ուղղությամբ:
«Միայն մենք չենք, որ շփվում ենք բիզնեսի հետ` իրազեկելով, որ տեղյակ լինեն, որ հոկտեմբերի 1-ից ավելի ցածր դրույքաչափեր են վճարելու, դա անում են նաև մի քանի ՀԿ-ներ: Միևնույն ժամանակ, փոքր բիզնեսին սովորեցնում ենք, որ պետք է բոլոր ձեռքբերումները համապատասխան փաստաթղթավորումներն ունենան։ Այսինքն` հիմա բավական ներգրավված են տնտեսվարողներին օգնելու աշխատանքների մեջ, որպեսզի նոր ռեժիմի գործածության պայմաններում նրանք իրազեկված լինեն»,- ասաց փոխնախարարը: