|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ 1 ամիս հետո Հայաստանում մեկնարկում են լայնածավալ շինարարական աշխատանքներ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան հատվածներում, որի վերջնական արդյունքում մենք կունենանք Եվրամիության Դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն:
«Մեր երկրում հասունացել է մի լուրջ փաստաթղթի մշակում, որը հնարավորություն կտա օպտիմալացնել պետական սահմանի 6 գերատեսչությունների աշխատանքը: Դա նշանակում է բյուրոկրատական քաշքշուկների վերացում, կոռուպցիոն ռիսկերի նվազում: Ներդրվելու է հստակ ժամային սահմանափակում, թե քաղաքացու` անցակետով անցնելու համար, բեռը անցնելու համար, առավելագույնը քանի րոպե է տրամադրվելու: Այդ ամենը վերահսկվելու է միասնական համակարգի միջոցով: Եթե լինեն ժամային խախտումներ, այլ ձգձգումներ, ապա համակարգը ահազանգ է հնչեցնելո»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: