| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրավիճակը, որում հայտնվել են հայկական պետությունները և ընդհանրապես մեր տարածաշրջանը, ստիպում է, որպեսզի անվտանգություն ապահովելու հարցում Հայաստանի հաշվարկներն առավել քան ճշգրիտ լինեն, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 
«Դրանք չեն կարող սահմանափակվել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողությունների համադրմամբ ու այդ կոնտեքստում քիչ թե շատ ընդունելի լուծումների որոնումով։ Այդ հաշվարկն իրականում իր մեջ պետք է ներառի Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, Պարսից Ծոցից մինչ Սև ծովի ավազան և Եվրոպայից Չինաստան ընկած տարածքներում տեղի ունեցող բոլոր զարգացումները։
Ասել է թե հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել։ Այն պետք է դառնա աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշվարկված մասնակցության պրոդուկտ։
Միայն այդ դեպքում կարելի կլինի հուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտերության ռազմական պոտենցիալ կարող է ծառայել հայկական երկու պետությունների անվտանգության համակարգին։ Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտված են ձախողման, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը մեծ տերությունների ձեռքում մանրադրամ լինելուն», - նշել է նա։