Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Հետզհետե ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր ստորագրվի։ Իսկ եթե ստորագրվի էլ, ապա ռուսական կողմին ավելի հարմար է, որ դա լինի այսպես կոչված բրյուսելյան տարբերակը։
Պատճառը պարզ է՝ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ մի լավ բան չի սուլում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների և ո՛չ էլ որևէ այլ ուժի համար։ Ավելին, այս իրավիճակում այդ պայմանագիրը կարող է աղետալի նոր պատերազմի պատճառ դառնալ։ Այլ խոսքերով՝ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ թե հակամարտության ավարտ, այլ Աստված գիտի, թե ինչ քաոսի մեկնարկ է դառնալու։ Եվ բնական է, որ Ռուսաստանը ցանկանում է առնվազն դրա պատասխանատվությունը Բրյուսելի վրա թողնել, եթե իհարկե հնարավոր չլինի ընդհանրապես չեղարկել այդ գործընթացը։
Ըստ այդմ, հոկտեմբերի 31-ին Սոչիում ոչինչ տեղի չի ունենալու։ Եթե երեք երկրների ղեկավարները նույնիսկ որևէ համատեղ հայտարարությամբ հանդես գան, ապա միևնույն է այդ տեքստը բովանդակազուրկ է լինելու։ Սոչիում Պուտինը փորձելու է պարզապես սառեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դա է պահանջում նաև հայկական շահը։ Բայց մյուս կողմում Ադրբեջանն ու Թուրքիան են և նրանց հլու կամակատարը դարձած Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, պետք է ակնկալել, որ Սոչիից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նորից Բրյուսել կգնան։ Իսկ դա նշանակում է այն, ինչի մասին արդեն գրեցի՝ նոր քաոս։
Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ սցենարին։ Ընդհանրապես, կարծում եմ, շատ օգտակար կլիներ, եթե որպես ժողովուրդ մենք ավելի մասնակից լինեինք քաղաքական այդ գործընթացներին։ Վստահեցնում եմ՝ դա իր արդյունքը տալիս է։ Որովհետև որքան էլ էլիտաները թերագնահատեն ժողովրդի կարողություններն ու հնարավորությունները (ի դեպ, սա առանձին զրույցի կարևոր թեմա է), միևնույն է ի վերջո փողոց դուրս եկած ժողովուրդն է որոշում, թե ինչ պետության մեջ է ինքն ապրելու»։