|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն օրերս հայտարարություն է հրապարակել, որով մտահոգություն են հայտնում, որ Առողջապահության նախարարությունը, առանց իրավական հիմքերի, իրականացրել է բնակիչների ապակցում՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններից օգտվելու համակարգից դուրս թողնելով շուրջ 300․000 քաղաքացու, որոնք ՀՀ քաղաքացի են , բայց ժամանակավոր կացությամբ հաստատված են արտերկրում։ Խնդիրն այն է, որ բնակիչներին տվյալ համակարգից ապակցելու հետևանքով բուժհաստատություններին տրվող ֆինասավորումն է նվազում, ինչի հետևանքով պոլիկլինիկաները, բուժհաստատությունները լրջագույն խնդիրների առջև են կանգնելու։ Մասնավորապես նշվում է, որ ամբուլատորիաները և պոլիկլինիկաներն ունենում են բնակչի սպասարկման հետ կապված խնդիրներ և ֆինանասկան նվազեցումներ՝ դրա հետևանքով, որն իրավական հիմքեր չունի։
Այս խնդրի շուրջ է Yerkir․am-ը զրուցել «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։