Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ զրույցին:Խոսելով Ալիևի հետ օպերատիվ կապի համակարգ մշակելու պայմանավորվածության մասին, նա ասաց, որ վստահ չէ, թե Ալիևը կպահի պայմանավորվածությունը։
«Իհարկե, վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել: Վաղը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը ավելի օպերատիվ վերահսկել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպես է իրականացվելու: Ես առաջարկել եմ, որ այդ կապը լինի այնպիսին, որ պայմանականորեն ասած՝ կես ժամվա ընթացքում հնարավոր լինի ինֆորմացիան տեղ հասցնել: Մեր զինված ուժերը 100%-ով պահում են պայմանավորվածությունը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ: Պայմանավորվածության մասին անմիջապես տեղեկացրել եմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին։ Նա ասել է, որ պայմանավորվածությունը լիարժեք ընդունելի է նաև իրենց համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը: «Բանակցային գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը նույնպես քննարկել ենք: Մեր տեսակետները այդ հարցի շուրջ տարբեր են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչ տպավորություն է ստացել Ալիևի հետ ունեցած զրույցից, Փաշինյանը նշեց.«Իլհամ Ալիևն ինձ մոտ դրական, կրթված մարդու տպավորություն է թողել»: