Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Փաշինյանի աշխատակազմը նախորդ ամսվա վերջին գնել է սրճեփ՝ 299 հազար 999 դրամ արժողությամբ։
Սրճեփը եղել է DELONGHI ապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։
Հետաքրքրության համար փորձեցինք տեղական խանութներից ճշտել այդ ավտոմատ սրճեփ մեքենայի գինը։ Պարզեցինք, որ օրինակ՝ Վեգայում նույն սրճեփը վաճառվում է 239 հազար 900 դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմի հայտարարած գնից 60 հազար դրամ էժան։
Հետաքրքիր է՝ կախիչները խիստ կերպով ստուգող ու պոկող, ցնցուղների որակից դժգոհող, դրանց պատճառով մարզպետներին պաշտոնից հեռացնող վարչապետը, ով բոլորին սրտացավ աշխատելու և «պետությունը ճիշտ սիրելու» դասեր է տալիս, ինչո՞ւ է այսպիսի ճոխություններ թույլ տալիս, երբ հերթն իրեն է հասնում։
Այդ նույն սրճեփը կարելի էր ձեռք բերել 60 հազար դրամով էժան ու խնայողություն կատարել բյուջեում։ Ի վերջո հենց այսպիսի խնայողություններից է ծնվում պետության հանդեպ վերաբերմունքը։
Փատորեն վարչապետը հայտարարում ու ներկայացնում է մի բան և անում՝ լրիվ այլ բան։
Ստիպված ենք ենթադրել, որ ամեն ինչ թույլատրելի է ու ներելի, երբ խոսքն իրեն, իր ուտելուն, խմելուն, սեփական կարիքներին ու բարեկեցությանն է վերաբերում։