կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 10:30
Տարածաշրջան

WikiLeaks-ը Թուրքիայի վերաբերյալ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ կգաղտնազերծի

WikiLeaks-ը Թուրքիայի վերաբերյալ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ կգաղտնազերծի

Պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծմամբ հայտնի  «WikiLeaks» միջազգային կազմակերպությունը նոր հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ: Թուրքական «Haber.sol.org.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝  կազմակերպությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Թուրքիայի վերաբերյալ հրապարակվելիք փաստաթղթերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ - AKP) և կօգնեն, և կվնասեն. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Twitter-ի պաշտոնական էջում գրառումներ կատարած WikiLeaks-ը մանրամասնել է, որ այդ փաստաթղթերը ոչ ԱԶԿ-ի դեմ են ուղղված, ոչ էլ նրա շահերն են պաշտպանում, դրանք պարզապես «իրականությունն են արտացոլում»:

Նշվել է նաև, որ նախնական փուլում կհրապարակվեն ոչ թե 100.000, այլ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ:

Գրառումներից մեկում կազմակերպությունն անգամ հետևյալ հարցադրումն է արել. «Ի՞նչ եք կարծում, էլեկտրոնային նամակները որ կառույցի վերաբերյալ են լինելու» և առաջարկել պատասխանի 4 տարբերակ՝   «զուգահեռ կառույց» (Գյուլենական համայնք), «Ազգային հետախուզական ծառայություն», «Ազգային անվտանգության ծառայություն», «ԱԶԿ»:

Հիշեցնենք, որ նախօրեին «WikiLeaks»-ը հայտարարել էր, թե պատրաստվում է 100.000 փաստաթուղթ հրապարակել Թուրքիայի քաղաքական իշխանության հիերարխիայի մասին: