|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության Հայաստանի առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնի հետ: Քննարկվել են համագործակցության շրջանակները, ընթացիկ խնդիրներն ու հետագա անելիքները:
Իզաբել Բրետոնը նշել է, որ այս շրջանում իրենց կազմակերպությունը կրթական ծրագրեր է իրականացրել արտահիվանդանոցային օղակում աշխատող տուբերկուլոզի մասնագետների համար, մասնավորապես, նոր դեղերի օգտագործման, հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների կառավարման թեմաներով:
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներին աջակցության ծրագիրն ավարտվում է 2019 թվականին, ուստի անդրադարձ է կատարվել «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության հետ գործակցության հետագա շարունակմանը: Ներկայացվել են ծրագրային նոր ուղղություններ, մասնավորապես, Հայաստանում հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման գործընթացներին աջակցություն, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, հատկապես մեծահասակների խնամք:
Կազմակերպությունում պատրաստակամ են քննարկել առողջապահության նախարարության առաջարկած ծրագրերը ևս:
Նախարար Թորոսյանը շեշտել է, որ այս հարցերը կմնան օրակարգում: Գործակցության առաջիկա ծրագրերը կհստակեցվեն: