Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ողջույն։ Ես ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն եմ, ներկայացնում եմ Կալիֆորնիայի 28-րդ թաղամասը, որը տուն է ԱՄՆ-ի ամենահին հայկական համայնքի համար։
Ինձ համար պատիվ է ուղերձ հղել հայ ժողովրդին և պատվել Արցախի անկախության օրը։ Անցած աշնանը մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակմանը և մեկ այլ բռնի հարձակման, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայությանը տեղահանեց իր հայրենի երկրից։
Ես հավատացած եմ, որ ԱՄՆ-ն և աշխարհը պետք է մերժի այս բռնությունն ու էթնիկ զտումը և հստակ կերպով սատար կանգնի ժողովրդավարությանը, ինքնորոշման իրավունքին և խաղաղությանը։ Ես հպարտ եմ, որ Կոնգրեսի այն քիչ անդամներից մեկն եմ, որ անձամբ այցելել եմ Արցախ։ Մինչ այդ այցելությունը Ադրբեջանի կառավարությունը զգուշացրեց ինձ, որ Արցախը վտանգավոր է և այդ այցի իրականացումը հետևանքներ կունենա։ Բայց ես շատ ուրախ եմ, որ արեցի դա, որովհետև տեսա, որ Արցախը գեղեցիկ է և հմայիչ և, որ այնտեղի հայությունը բարգավաճող էր և հպարտ։
Վստահեցնում եմ, որ երբ ես վերադարձա, Ադրբեջանն ինձ արգելեց երբևէ այցելել այդ երկիր, բայց ես դա համարում եմ որպես հպարտության ցուցիչ, և դա ընդամենն ուժեղացրեց իմ վճռականությունը՝ հայության շահերի պաշտպանությամբ զբաղվելու։
Բայց այս այցը 2019-ին էր և ցավալի է անդրադառնալ, որ այդ մարդիկ ում ես այցելել էի ընդամենը 5 տարի առաջ, հիմա Հայաստանում փախստականներ են։ Ահա թե ինչու ես շարունակելու եմ աշխատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերների հետ՝ արցախցի փախստականներին ապահովելու հումանիտար օժանդակությամբ, աջակցելու Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, ազգային պաշտպանությանը և վերջ տալու Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությանը, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիան։
Շնորհակալություն Արցախին ու հայ ժողովրդին պատվելու այս հնարավորության համար։ Ես շարունակելու եմ լինել ձեր կողքին։
Ջուդի Չու
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ