Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես Հունաստանի Նոր Զմյուռնիայի քաղաքապետ, քաղաք, որ եղբայրական կապեր ունի հայության հետ, քաղաք, որ նույնպես զոհ է դարձել հայության ջարդարար Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության, Նոր Զմյուռնիայի «հուշերի պուրակից» ջերմ ողջյուններ եմ ուղարկում հավաքի բոլոր մասնակիցներին։ Այստեղ զետեղված է 1915 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձանը, ուր ամեն տարի ապրիլի 24-ին համախմբվում ենք բոլորս։
Նոր Զմյուռնիան քաղաք է, որը շարունակական կապեր է պահում հայության հետ, եղբայրացած լինելով հայրենի Սիսիան քաղաքի հետ, Սյունիքի մարզում։ Անցյալում բազմիցս այցելել ենք բարեկամ երկիր Հայաստան, ինչպես նաև Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ՝ 2001 թ., որտեղ զրուցեցինք երկրի քաղաքական ղեկավարության հետ, Արցախի Հանրապետության նախագահի հետ, այցելեցինք «Տատիկ-պապիկի» հուշարձան, Շուշի և այլ քաղաքներ։ Ընդարձակ այդ տարածքը պատմական ու մշակութային խոր նշանակություն ունի հայ ազգի պատմության համար։
Արցախի Հանրապետությունն այսօր հարձակման է ենթարկված Ադրբեջանի կողմից, իր բնակչությունը ենթարկված է էթնիկ զտման, հեռու է իր բնակավայրերից, միաժամանակ, քաղաքական ղեկավարությունը մնում է բանտարկված։ Մենք այստեղ ենք մեր ձայնը միացնելու և պաշտպանելու հայության վերադարձի իրավունքը, որ ապահով և երաշխավորված պայմաններով պետք է կատարվի։ Մեր ձայնն ենք միացնում՝ պահանջելով գերիների ազատ արձակումը, վստահեցնելով, որ հաստատ ու միշտ կմնանք հայության աջակից, մնալով նրա կողքին պատմության ճակատագրական բոլոր պահերի ընթացքում։
Յորղոս Քութելաքիս
Հունաստանի Նոր Զմյուռնիայի քաղաքապետ