|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական կողմը ակնկալում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Երևանի լիիրավ մասնակցության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հույս ունենք ենք, որ բուն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում ամբողջությամբ կվերսկսվի»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Երևանը «դե յուրե մնում է ասոցիացիայի լիիրավ անդամ» և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները, սակայն ներկա փուլում Հայաստանի ղեկավարությունը փաստացի «հավատարիմ է մնում նման փոխգործակցությունից հեռանալու գծին», որը, ռուսական կողմի դիրքորոշմամբ, «հակասում է հայ ժողովրդի շահերին»։