|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սոչիում շարունակվում է ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ալիևը հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի դերը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ալիևը նշել է, որ հակամարտությունը շատ է ձգձգվել և հույս ունի, որ Պուտինի մասնակցությունը "նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին":
"Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափ: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավաբանական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական "օկուպացիոն" ուժերի դուրսբերում: Ցավոք, անցել է ավելի քան 20 տարի, իսկ այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր ջերմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև`արդարությանը", - մասնավորապես ասել է նա: