|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մոսկվան կասկած չունի, որ Ղազախստանը նպատակադրված է պարտավորությունների հետագա կատարմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, բայց մասնակցությունը դրան ենթադրում է զգոնություն ՆԱՏՕ-ի հետ շփումների հարցում: Այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Ղազախստանի կողմից Մեծ Բրիտանիայի հետ ռազմական համագործակցության պլանի ստորագրման կապակցությամբ:
Զախարովան նշել է, որ Մոսկվայի սկզբունքներին դեմ է մեկնաբանություններ տալ օտարերկրյա պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025-2026 թվականների ռազմական համագործակցության ծրագիր: