| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառում է արել ու ընդգծել է այն փաստը, որ իրանական միջուկային գործարքը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), չի կարող վերանայվել: Այս մասին մարտի 5-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Զարիֆը նաև նշել է. «Եթե 2021 թվականը 2015 թվականը չէ, ապա այն նաև 1945 թվականը չէ: Ուստի եկեք փոխենք ՄԱԿ-ի կանոնադրությունը և հանենք այն վետոն, որը մենք այդքան հաճախ չարաշահում ենք: Եկեք դադարենք ցուցադրել՝ ինչ արդյունքներ մենք ունեցանք 2003-2012 թվականներին, և սկսենք իրականացնել JCPOA-ն, որը երկուսս էլ իրականում ստորագրել ենք»:
Ավելի վաղ Զարիֆն ԱՄՆ-ից պահանջել էր շտկողական գործողություններ կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) համաձայն ստանձնած պարտավորություններում:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Վաշինգտոնը պետք է վերադառնա JCPOA-ին՝ վերացնելով բոլոր պատժամիջոցները և ձեռնարկելով գործնական միջոցներ: Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում միջազգային հանրությունը ականատես է եղել ԱՄՆ-ի ապօրինի մոտեցմանը և Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմին: Ըստ Ռոհանիի` այդ դաժան ու անօրինական պատժամիջոցներն անուղղելի վնաս են հասցրել երկրի կառավարությանը և ժողովրդին: