Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը բարդ պայմաններում է հայտնվել: Պայմանագրով նախատեսված` Իրանի տնտեսական առավելությունները գրեթե զրոյի են հավասարվել, իսկ սա վտանգում է գործարքի ապագա ճակատագիրը: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 26-ին, Բրյուսելում կայացած Իրան-ԵՄ միջուկային խաղաղ գործակցության երրորդ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է քաղաքական հարցերով Իրանի ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին. տեղեկացնում է alikonline.ir-ը:
«ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումով, գրեթե զրոյի են հավասարվել պայմանագրով նախատեսված եւ պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանի տնտեսական առավելությունները»,- նշել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ զգուշացնելով. «Իրականում, եթե Իրանը չկարողանա օգտվել Միջուկային գործարքով նախատեսված առավելություններից, ապա պայմանագրի պահպանումն անհնար կդառնա»:
Խոսելով Միջուկային գործարքի պահպանման կապակցությամբ ԵՄ-ի ձեռնարկած քայլերի մասին՝ Արաղչին նշել է, որ ԵՄ-ն քաղաքական ճիշտ ուղղություն է ընդունել, սակայն պակասում են դրա հետ կապված գործնական քայլերը: