|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ԱԺ հինգերորդ գումարման նստաշրջանի առաջին նիստում սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր ներկայացնում սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նրա՝ ժամեր տևած ելույթից հետո, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է հայտարարեր հարցեր տալու համար հերթագրման մասին, պարզվեց, որ նրա խոսափողը չի աշխատում:
Գալուստ Սահակյանը փորձեց Էդուարդ Շարմազանովի խոսափողից օգտվել, պարզվեց՝ դա էլ չի աշխատում: Եվ շուրջ 10 րոպե խոսափողերն անջատված էին: Անորոշ վիճակ էր ստեղծվել: Այդ ընթացքում պատգամավորներն աշխուժացան, սկսեցին ծիծաղել ու հումորներ անել:
Երբ վերջապես միացրեցին ԱԺ նախագահի խոսափողը: Նա ասաց. «ՀԱԿ խմբակցությունն առաջարկել էր, որ սահմանադրական փոփոխությունների քննարկման գործընթացը ԱԺ-ում հեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ: Մենք դա մերժել էինք` ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն: Սակայն Հանրային հեռուստաընկերությունը հանձն է առել ապահովել նիստերի հեռարձակումը: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ է»: