|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծում է, որ քաղբանտարկյալների խնդրի բարձրաձայնմանն ուղղված ցանկացած գործողություն՝ նամակներ միջազգային կառույցներին, գրառումներ, աջակցություն նրանց ընտանիքի անդամներին, այցելություններ ՔԿՀ-ներ չափազանց կարևոր է։
«Հանրային պարսավանքը շատ լուրջ գործիքակազմ է ու լուրջ զենք, որը պետք է օգտագործվի։ Այդ մարդիկ պետք է իմանանք, որ այսօրվա կայացրած ապօրինի որոշումների համար, վաղը մոյւս օրը պետք է պատասխան տան։ Պետք է պատասպան տան պատճառած այս տառապանքների, զրկանքների, մարդկանց առողջական խնդրների համար։ Մենք պետք է խոսքնե, բարձրաձայնենք, գրություններ ուղարկենք ու ուղարկում ենք, այդ մարդկանց, շատ կներեք, օր ու արև չտանք»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ դա ամենօրյա աշխատանք է, հարյուրավոր մեր հայրենակիցների իրավունքների հարցը։
«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը՝ հասնելու այն բանին, որ որևէ իշխանության օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։