կարևոր
3757 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-26 17:56
Հասարակություն

Իսլամիստները պատրաստվում են առանձնացնել Կովկասը

Իսլամիստները պատրաստվում են առանձնացնել Կովկասը

Իսլամիստները յուրացրել են В Контакте-ն քարոզչության համար, հերոսացրել Բասաեւին եւ պատրաստվում են առանձնացնել Կովկասը։

Ծայրահեղականների ահաբեկչությունը չի սահմանափակվի քրիստոնյաների եւ հրեաների վրա հարձակումների փորձերով։ Շատ հնարավոր է, որ Կովկասում, այդ թվում՝ Դաղստանում զբոսաշրջության դեմ ներկայիս արշավը հրահրվի նույն արմատական իսլամիստական տարրով, եւ հաջորդ թիրախները, Աստված մի արասցե, արդեն կդառնան զբոսաշրջիկները, պարբերականին պատմել է քաղաքագետ, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի համակարգող քարտուղար Յանա Ամելինան։

Մախաչկալայում եւ Դերբենտում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է առնվազն 19 մարդ: Այդ թվում՝ 15 ոստիկան եւ 4 քաղաքացիական անձ։ Վեց ահաբեկիչներ ոչնչացվել են։ Դերբենտում Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցում դաժանորեն սպանվել է հոգեւորական:

- Յանա Ալեքսանդրովնա, կարծիք կա, որ իսլամիստները ապավինում են Իսլամական շրջանների բնակչության փոքր կրթված եւ ամենաաղքատ հատվածին։ Իսկ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցել են Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբորորդին, որը նաեւ Դաղստանի Հանրապետության վաստակավոր տնտեսագետի կոչում ունի։ Որքանո՞վ է արմատական իսլամը արմատավորվել Դաղստանի հասարակության մեջ:

- Այն վերաբերմունքը, որ իսլամական արմատականները, իբր, աղքատ խավերի ներկայացուցիչներ են, առանց սոցիալական վերելակների, խորը մոլորություն է: Սխալ է ռուսական իրողություններին փոխանցել արմատական իսլամիզմի առանձնահատկությունները արաբական երկրներում, Հարավարեւելյան Ասիայում եւ այլն։ Մեր արմատական իսլամիստները, ընդ որում ոչ միայն վերջին սերնդի, այլ նաեւ բոլոր նախորդ սերնդի, եղել են հասարակութայն ամենատարբեր շերտերից, այդ թվում՝ բարձրաստիճան։ Հարուստ ընտանիքներից, լավ կրթությամբ մարդիկ նույնպես միացել են արմատական իսլամիզմին։ Ռուսաստանում արմատական իսլամիզմը կրոնական-գաղափարական ընտրություն է, այլ ոչ թե աշխատանք։ Այն, թե որքանով է այն տարածված, շատ կարեւոր խնդիր է, որին իր ֆոնի վրա մենք սկսեցինք շատ ավելի քիչ ուշադրություն դարձնել, քան արժանի է: Դա մեր ընդհանուր, նկատի ունեմ՝ վերլուծաբաններն են, պետական, ուժային կառույցները, ձախողումը։

«Իմարաթ Կովկաս» - ի եւ «Իսլամական պետության» ջախջախումից հետո արդեն հինգերորդ տարին է, ինչ սոցցանցերում արմատական իսլամիզմի քարոզչություն է ընթանում ռուսական նյութի հիման վրա։ Արմատականության քարոզչությունը յուրաքանչյուր երկրում ընթանում է՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները։ Ռուսաստանում քարոզչությունը գնում է մեր սոցիալական ցանցերում, ոչ թե Meta - ում, քանի որ երիտասարդության հիմնական մասը նստած է ոչ թե այնտեղ, այլ Vkontakte-ում եւ Tiktok-ում: Տիկտոկի վրա մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ։ Չնայած, իհարկե, կան տարբեր մեթոդներ: Սակայն Vkontakte սոցիալական ցանցը մեր ռուսական հոգեւոր սոցիալական ցանցն է: Ընդ որում, արմատական քարոզչության զգալի մասը տեղի է ունենում հենց այնտեղ։ Ակտիվորեն գովազդվում են Շամիլ Բասաեւի նման ահաբեկիչները, որին բառացիորեն վերդարձրել են ոչնչությունից։ Այս ահաբեկիչից, որը կռվել է Բեսլանում երեխաների հետ, Բուդյոննովսկի հիվանդանոցում ծննդաբերող կանանց եւ բժիշկների հետ, այսինքն՝ նույնիսկ պատերազմելով խաղաղ բնակիչների հետ։2006 - ին այն վերացվեց, եւ նրա անունը հաստատ մոռացվեց, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում այն կրկին մտավ ռուսական արմատականության Ֆպանթեոն: Վերջին երկու տարիներին նրա վերացման օրը լայնորեն նշվում է՝ որպես այն օրը, երբ նա իբր դրախտ է գնացել։ Բասաեւն այս հրապարակումներում ներկայանում է որպես Ումմայի հերոս, մեկը, ով մարտահրավեր է նետել կայսերական Ռուսաստանին։ Այստեղ եւ իսլամիստական, եւ ազգայնական, եւ անջատողական ենթատեքստ կա։ ԱրմատականՖ քարոզչության եւ ահաբեկչություններին ներգրավվածության մեխանիզմի երրորդ բաղադրիչը Telegram-ն է, որը կապված չէ գրեթե ոչ մի սահմանափակումների հետ: Մեկ այլ գործիք Tiktok-ն է: Հենց այնտեղ էլ սկսվեց նիկաբի նորաձեւության քարոզչությունը եւ ռուսական իսլամի համար այս ոչ ավանդական հատկանիշի պարտադրումը երիտասարդ մուսուլմաններին։ Այժմ նիկաբը արմատականության հստակ նշան է, կամ, ամեն դեպքում, դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն:ՖՖ

- Ո՞րն է Կովկասում արմատականների գլխավոր նպատակը: Մաքրել հրեական եւ ուղղափառ համայնքները եւ ստեղծել պետության նմանություն, որը կգործի բացառապես շարիաթի օրենքով:

Նրանց նպատակներին հասնելու մեթոդը ահաբեկչություն է հրեական եւ ուղղափառ հավատքի ներկայացուցիչների դեմ: Երեկ մենք դա տեսանք։ Հայր Նիկոլասը նահատակվեց հավատքի համար: Քահանաների վրա հարձակումները վաղուց չեն եղել, եւ այս ակտի սիմվոլիզմը, այն փաստը, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել ամենակարեւոր քրիստոնեական տոնի՝ Երրորդության օրը, բացարձակապես բացառում է որեւէ պատահականություն: Հոկտեմբերի 7-ից հետո արմատական իսլամիստներն ամբողջ աշխարհում սկսեցին խոսել սինագոգների, հրեական մշակութային կենտրոնների եւ դպրոցների մասին՝ որպես առաջնային նպատակներ: Նրանց ռուսաստանցի համախոհները երեկ աջակցել են ընդհանուր միտումը. Ծայրահեղականների ահաբեկչությունը չի սահմանափակվի քրիստոնյաների եւ հրեաների վրա հարձակումների փորձերով։ Շատ հնարավոր է, որ Կովկասում, այդ թվում՝ Դաղստանում զբոսաշրջության դեմ ներկայիս արշավը հրահրվի նույն արմատական իսլամիստական տարրով, եւ հաջորդ թիրախները, Աստված մի արասցե, արդեն կդառնան զբոսաշրջիկները։

Գլխավոր նպատակը, որի մասին արմատականները բացահայտ խոսում են, նույնիսկ շարիաթի օրենքներով ապրելը չէ, ինչը նրանց համար ինքնին հասկանալի է, այլ Կովկասը Ռուսաստանից անջատելը։ Խոսքը մեր երկրի փլուզման մասին է, եւ դա շատ, շատ հստակ արտահայտված է նրանց քարոզչական արշավներում։ Իսկ ահա Ռուսաստանի փլուզումը մեր արեւմտյան հակառակորդների սիրելի թեման է։ Դրան եմ նվիրել իմ վերջին գիրքը՝ «Ահաբեկչության նոր ձեւերը եւ տեղեկատվական պատերազմը հատուկ ռազմական գործողության համատեքստում»։ Այս ամենից հետեւում է, որ արմատական իսլամիզմի հետեւում ներկա փուլում միանշանակ արտաքին խաղացողներ են կանգնած։ Իսլամիստները, հատկապես իրենց ռեժիմի պայմաններում, դառնում են նույն ուկրաինացիների եւ Արեւմուտքի վստահված անձինք՝ հատկապես ապակառուցողական դեր խաղալով մեր երկրում իրավիճակն ապակայունացնելու նրանց ծրագրերում։ Երրորդության վրա կատարված ահաբեկչությունը նրանց գլխով տվեց։ Սրանք դեւեր են, երբ նայում ես արմատին:

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի