կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 11:30
Աշխարհ

Իսլամիստները հայտնվում են ԻՊ-ում Թուրքիայի տարածքով. RT-ն փաստաթղթեր է հրապարակել

Իսլամիստները հայտնվում են ԻՊ-ում Թուրքիայի տարածքով. RT-ն փաստաթղթեր է հրապարակել

Արդեն հայտնել ենք, որ  RT հեռուստաընկերության կայքը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստաթղթերը և գերի ընկած զինյալների վկայությունները, որոնք պատմում են իսլամիստների կողմից նավթի արդյունահանման և «սև ոսկին» հարևան Թուրքիա արտահանելու մասին:

Փաստաթղթերը հայտնվել են քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի ձեռքում Սիրիայի հյուսիսում գտնվող Շադդադի քաղաքի գրոհի ժամանակ: Դրանք հանձնել են RT-ի թղթակցին, ով ավելի ուշ այցելել էր քաղաք: Գրոհի ժամանակ քրդերը պատանդ էին վերցրել զինյալների Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, որոնք պատմել են ԻՊ-ի և Թուրքիայի կապերի մասին:

Ազգությամբ թուրք գերին պատմել է նաև, որ իսլամիստների մեծամասնությունը «Իսլամական պետություն» է գալիս Թուրքիայի տարածքով: Ո\'չ թուրքական իշխանությունները, ո\'չ էլ սահմանապահները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում նրանց համար: Գերի ընկած զինյալի կարծիքով՝ Թուրքիան օգտագործում է ԻՊ-ին իր շահերի համար: Սիրիայում գրոհայիներ կան տարբեր երկրներից՝ Լիբիայից, Թունիսից, Ղազախստանից և անգամ` ՌԴ-ից:

Գերի զինյալների մոտ գրքեր են հայտնաբերել՝ «Ինչպես իդեալական պայքար մղել Ասադի հանցավոր ռեժիմի դեմ» վերնագրով: