| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 6013 դիտում,
        
            6013 դիտում,  1 տարի առաջ - 2024-08-10 00:12
            1 տարի առաջ - 2024-08-10 00:12  
         
                
            Մեքսիկայի նախագահը մերժել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի խնդրանքը, եթե Ռուսաստանի ղեկավարը այս տարվա հոկտեմբերին ներկա գտնվի երկրի նոր ղեկավարի երդմնակալությանը, հայտնել է Reuters-ը։
«Մենք չենք կարող դա անել: Դա մեր գործը չէ»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասել է գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, փոխանցում է DW-ն։
Ուկրաինան Մեքսիկայի կառավարությանը խնդրել էր ձերբակալել Պուտինին, եթե նա մասնակցի հոկտեմբերի 1-ին ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդման արարողությանը։ Ուկրաինայում Մեքսիկայի դեսպանատան օգոստոսի 7-ի հայտարարության մեջ ներառված խնդրանքն առնչվում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) տված ձերբակալության հրամանագրին: «Հուսով ենք՝ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, որի կալանավորման հրամանագիր է տրված», - ասված է հայտարարության մեջ:
Շեյնբաումի թիմը Ռուսաստանի նախագահին հրավիրել է մասնակցելու երդմնակալությանը, նշելով, որ այս շաբաթվա սկզբին նա «դիվանագիտական ծանուցում» է ուղարկել բոլոր այն երկրներին, որոնց հետ Մեքսիկան դիվանագիտական հարաբերություններ ունի: Հունիսին Պուտինը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էր Շեյնբաումին՝ Մեքսիկան «Լատինական Ամերիկայում Ռուսաստանի պատմական բարեկամ գործընկեր» անվանելով:
Անցյալ տարի ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու հրամանագիր է տվել՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ՝ 2022 թվականի փետրվարին սկսված լայնամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինայից երեխաներին ապօրինի արտաքսելու համար: Մեքսիկան ՄՔԴ-ի անդամ է։