Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգենտինան հայց է ուղարկել Ադրբեջանին՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի ձերբակալության պահանջով՝ կապված 1994-ին Բուենոս Այրեսում հրեական AMIA կենտրոնի ռմբակոծության հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է MIGnews.com-ը:
Նա պետք է մասնակցի նոյեմբերի 14-ին և 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք՝ աշխարհի հոգևոր առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին:
Ըստ Արգենտինայի գործող օրենսդրության՝ մեղադրյալը պետք է կարողանա պաշտպանվել դատարանում: Քանի որ հարձակման մեջ մեղադրվող իրանցիները՝ ամենաբարձր քաղաքական էշելոններից, երբեք Արգենտինայում չեն եղել, դատավարությունը որևէ առաջխաղացում չի գրանցել:
Հիշեցնենք, որ ուրբաթ Արգենտինայի արտաքին գործերի նախարարը կանչել էր Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանին ու նրան հայտնել Արգենտինայի կառավարության «խոր մտահոգությունը» Բաքվում Վելայաթիի գտնվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նախարարը Ադրբեջանին խնդրել էր համագործակցել «նրան արտահանձնելու նպատակով ձերբակալելու հարցում»:
Հիշեցում
Բաքվում նոյեմբերի 14-15-ն անցկացվելու է աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին և ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։
Միջոցառմանը հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգևոր առաջնորդներ աշխարհի մի շարք երկրներից։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը և Ադրբեջանի իշխանությունները։