|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իսրայելի վարչապետը «չի ձերբակալվի ոչ մի դեպքում և ոչ մի ձևով, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի գրառումը հաջորդել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի ավելի վաղ արված հայտարարությանը, որը նշել էր, թե քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով քաղաք այցելելու դեպքում Նեթանյահուին ձերբակալելու հնարավորության շուրջ:
«Նա պայքար է մղում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը վերջերս ոչնչացրել է 52 հազար անմեղ ցուցարարների և վերջին 47 տարիների ընթացքում սպանել ամերիկացի զինվորների ու այլ մարդկանց։ Պետք է ձերբակալվեն միայն նրանք են, որոնք Իրանին ներքաշեցին մահվան և ավերածությունների այս աննախադեպ պարուրահորի մեջ: Դրանով նախորդ նախագահները պետք է զբաղվեին դեռ տարիներ առաջ»,- նշել է Թրամփը։