|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
2011 թվականին Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի երիտասարդական միության պատանեկան առաջին ճամբարը: Հաջորդող տարիներին ճամբարի ծրագիրը շարունակվեց որպես Կանադայի երիտասարդական միության ծրագիր։ Այս ճամբարների ծրագրերը ընդգրկում են Դաշնակցության և Հայ Դատի պատմություն, Արցախի Ազատագրական Պայքարի պատմություն, հայրենասիրական երգերի ուսուցում, անգլերենի եւ համակարգչի դասընթացներ, մարմնակրթական և ուսուցողական խաղեր:
Այս տարի, որպես վարիչ, ճամբարին մասնակացում են Կանադայի Երիտասարդական Միությունից 10 անդամ, որոնք նոր սերունդը ազգային գաղափարախոսությամբ թրծելու հանձնառությամբ գտնվում են հայրենիքում: Ճամբարին մասնակցում է 200 պատանի։
Անցյալ տարիներին ՀՅԴ Կանադայի երիտասարդականի անդամ ավելի քան հարյուր պատասխանատու-վարիչներ գործուղվել են Լոռու մարզ և նույն այդ ժամանակահատվածում երկու հազար երեխա մասնակցել է ամառային ճամաբարների ծրագրերին։