|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Հրազդանում ընթանում է ՀՅԴ Հայաստանի պատանեկան և ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունների կազմակերպած բակային ճամբարը։ Ամենամյա այս նախաձեռնությանն այս տարի մասնակցել են շուրջ 100 պատանիներ:
Սփյուռքից ժամանած երիտասարդները պատանիներին սովորեցնում են ազգային երգեր, պարեր, անցկացնում են զվարճալի և ուսոցողական խաղեր, փոխանցում տարբեր հմտություններ։ Նախատեսված են նաև մի շարք բանախոսություններ տարբեր թեմաներ՝ սկսած Արցախից մինչև առողջ ապրելակերպ։
Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին ճամբար են այցելել ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ նմանատիպ ճամբարներ են նախատեսված նաև Գյումրիում և Վարդենիսում։