Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
«Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն»,-այս մասին Աջափնյակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից։ Իրենց խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ՝ Անկախության հռչակագիրը, ինչը նշանակում է վերացնել մեր պետության հիմնադրույթները, իղձերն ու երազանքները, նշանակում է Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի»,-նշեց Սրբազան Հայրը՝ հավելելով․ «էդ մարդիկ անկենսագիր, անհայրենիք, անուղեղ մարդիկ են։ Նույն Հովիկ Աղազարյանն էր ասում, որ պարգևավճար եմ ստանում, որպեսզի տան համար հիփոթեքով վերցրած 50 հազար դոլարը փակեմ։ Վաղը, որ մեկ միլիոն կամ հարյուր հազար տան, ուրիշ բան էլ է տեղը տալու՝ իր ընտանիքի անդամներով հանդերձ։ Սա է էդ մարդկանց չափանիշը»։
Մանրամասն՝ տեսանյութում։