Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ «Նրանցից շատերը, մասնավորապես, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որպես ընտրված նախագահներ ու միջնորդների հետ բանակցած պաշտոնյաներ, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Բաբայանը, որպես պաշտպանական ու դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ, Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Իշխանյանը, որպես վերջին շրջանում ժողովրդի կողմից ընտրված պատասխանատուներ, միշտ էլ բաց են եղել միջնորդների, միջազգային տարբեր կառույցների, առանձին պետությունների, լրագրողների հետ հանդիպումների համար։ Ու այսօր նրանց դեմ հորինված մեղադրանքների դեմ պաշտոնական խողովակներով միջոցներ չձեռնարկելն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Ռուբեն Վարդանյանի ու Դավիթ Մանուկյանի հանդեպ նույնպես մոգոնված են շինծու մեղադրանքներ ու փոխանակ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու, պետության ղեկավարներին ոչ հատուկ դավադրությունների տեսություն են քարոզում։ Ինչպես մեր գործընկերներից մեկն է դիպուկ նկատել՝ մեր պատիվն է այսօր բանտարկված Բաքվի բանտերում, իսկ հայրենի իշխանությունները զբաղված են բառախաղային հնարքներով»։
Մանրամասն՝ տեսանյութում։