|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Մի քանի ժամվա ընթացքում ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած, թուրքի դեմը կզած ղեկավարին չեն հետևելու. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 17 կուսկացությունների հրավիրած հանրահավաքի մեկնարկին, երբ ոստիկանական ուժերը փորձում էին ցրել ցուցարարներին։
«Փաշինյանի լուծումն ընդունելի է միայն Ադրբեջանի համար»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2 ու կես տարի ասում էր՝ ես պետք է գտնեմ լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
«Սա կուսակցական պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա երկիրը փրկելու ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անձանց զինել է պրովոկացիաներ անելու, երկրում քաղաքացիական բախումներ հրահրելու համար։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է այսքան զոհերից, կորուստներից հետո իր դավաճանական գործունեությունը Երևանում շարունակելու համար։ Դրա համար խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ սադրանքների չտրվել»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ մենք զիջելու հայրենիք չունենք, իսկ հայրենիք զիջած ղեկավարը պետք է հեռանա, որպեսզի փրկենք մեր երկիրը։
«Մենք կապիտուլյացիան չենք ընդունելու։ Մենք մեր երկիրը չենք զիջելու։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ Արցախը մեր ամենամեծ ձեռքբերումն է եղել, հայ ժողովրդի հպարտության ու արժանապատվության հարցն է եղել, մենք մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը չենք զիջելու»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Նա հայտարարեց, որ սա ազգային ազատագրական պայքար է, և վերջ։
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: