|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխա է մահացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ, թե ինչու է մահացել երեխան, քանի որ նախածննդյան ու հետծննդյան շրջանը նորմալ է անցել:
«Կեսգիշերն անց՝ ժամը 4-ին, հայրն արթնացել ու տեսել է՝ երեխան մահացած է: Նորմալ ընտանիք է, ոչ մի լուրջ խնդիր չունեն, ասենք՝ սանիտարահիգիենիկ պայմանները չեն պահել, կամ տունը ցուրտ է եղել: Ընտանիքն էլ ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում, հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի` երեխայի ծնողները երիտասարդ են, և մահացած նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: Նրանք մի տղա ունեն՝ երկու տարեկան, սակայն զույգի երկրորդ երեխան նույնպես մահացել է՝ 1 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ զրույցում ասաց, որ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար երեխայի մահվան հանգամանքները: «Դիահերձման նախնական արդյունքներով՝ երեխան թոքաբորբ է տարել, իսկ դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները չկան»,- ասաց նա: