|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Ագրարային համալսարանի դասախոս Գվիդոն Մատինյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում խոսել է պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի մասին։
Նա, մասնավորապես, նշել է.
«Վարդան Ուռուտյանը նշանակեց մի պրոռեկտոր, երիտասարդ աղջկա, մասնագիտությամբ փիլիսոփա՝ արտաքին կապերի և ուսումնական ծրագրերի զարգացման գծով 550000 դրամ աշխատավարձով: Իմ աշխատավարձից 10 անգամ ավել: Մարիամ Մովիսյանը կարճատև ժամանակով է լինում համալսարանում, անընդհատ գործուղումների մեջ է: Իսկ այդ կարճատև ժամանակահատվածում այնպիսի ֆանտաստիկ գործեր է անում: Ինքն է որոշում որ առարկան ով պետք է դասավանդի: Ես իր մոտ երկու անգամ եղել եմ: Մի անգամ ասացի ֆիզիկա առարկան անասնաբուժականից հանվել է: Ֆիզիկան ընդունելության քննություն է եղել բժշկականի, անասնաբուժականի համար: Ինձ ասաց հիմնավորեք: Այդ փիլիսոփա աղջկան ինձ համար դժվար էր հիմնավորելը, բայց ասացի գիտեք բոլոր սարքավորումները և կենդանիների ու մարդու օրգանիզմներում կատարվող բոլոր պրոցեսները, տեսողություն, լսողություն, արյունատար անոթներում ինչ օրենքներով է կատարվում արյան հոսքը ֆիզիկայի հետ առնչվում են: Թերթում է ինչ որ բուհերի տվյալներ և ասում է, չէ, ես ձեր առարկան չեմ գտնում: Հետո նույն բաժնում աշխատող Արայիկ Ամիրյանը, ինձ ասում է , որ արտասահմանյան 8 բուհերի ցանկ նայել եմ և ֆիզիկա առարկան դասավանդում են»: