|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Ագրարային համալսարանում տիրող անառողջ աշխատանքային հարաբերությունները գաղտնիք չեն, որի հետևանքով շատ աշխատակիցներ ենթարկվում են խտրական վերաբերմունքի` իրենց խոսքի, արտահայտած դիրքորոշման և հայացքների համար: Մասնավորապես ֆիզիկայի ամբիոնի դասախոս Գվիդոն Մատինյանին սպառնալիքի ազդեցության տակ ազատել են աշխատանքից:
Մատինյանին ազատել են աշխատանքից, քանի որ նա բարձրաձայնել է համալսարանում տիրող ապօրինությունները և օրը ցերեկով գրություն են գրել տվել, որ նա չի քննադատի համալսարանի ղեկավարությանը, հակառակ պարագայում կազատեն աշխատանքից, որն էլ իրականացրել են:
Մատինյանի ելույթների հիման վրա հարուցված է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներով, որի առերևույթ մասնակիցներն են համալսարանի ղեկավարությունը:
Մատինյանը վիճարկել է անհիմն կայացրած ապօրինի ազատման հրամանը: Մասնավորապես ԵԴ2/11812/02/25 և ԵԴ2/11409/02/25 քաղաքացիական գործերով Մատինյանը վիճարկում է ապօրինի կայացված հրամանը: Սույն գործերը դատարանը ընդունել է վարույթ: