կարևոր
6880 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-08 10:25
Հասարակություն

Փորձ է արվում մոլորեցնել ագրարայինի անձնակազմին. դասախոս Հայկ Ղազարյան

Փորձ է արվում մոլորեցնել ագրարայինի անձնակազմին. դասախոս Հայկ Ղազարյան

Ագրարային համալսարանի դասախոս Հայկ Ղազարյանն, անդրադառնալով համալսարանի երկրորդ մասնաշենք ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին լուրերին, ֆեյսբուքում գրել է.

«Հետաքրքիր է… «Պազվում է այսօր ագրարայինի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Հ. Զաքոյանն ասել է, որ հանդես է եկել շինարարության համալսարանին հատկացված՝ 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկի տարածքը հանձնել ֆրանսիական համալսարանին»:

Այս հանդիպման մասին դասախոսական կազմը տեղեկացված չի եղել։

Մյուս կողմից անդրադառնանք վերը նշված լուրի հավաստիությանը իրավական լույսի ներքո…

Մասնավորապես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 26 հունվարի 2023 թվականի N 111 - Ա «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշմամբ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատվածկարգի 1-ինին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ել է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին այսուհետ՝ կոմիտե ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022013-01-2374 Երեւան քաղաքի Տերյան 74 հասցեում գտնվող «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին տրամադրված 1-ին մասնաշենքի 5-րդ հարկը՝ 2,524.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 843607232 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով տարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից եւ 6 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին (քաղ. Երեւան, Տերյան 105):

Հիմք ընդունելով վերը շարադրվածը կարող ենք հանգել այն հետեւության, որ 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը այս պահին անհատույց օգտագործման իրավունքով տրամարված է մեկ այլ համալսարանի եւ փաստացի ագրարային համալսարանը չի կարող այդ գույքի որեւէ այլ համալսարանին հանձնելու նախաձեռնությամբ հանդես գալ, այստեղ նախաձեռնող կարող է հանդս գալ միայն Շինարարական համալսարանը, հետեւաբար այստեղ մարդկանց մոլորեցնելու խնդիր կա, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նման հավաքը կազմակերպվում է արձակուրդի շրջանում, առանց ծանուցելու դասախոսական կազմին, ինչպես նաեւ 2-րդ մասնաշենքի 1-4 հարկերը օտարելու վերաբերյալ հերքող հայտարարութուն առկա չէ։ Հետեւաբար, եթե վերեւում նշված լուրը համապատասխանում է իրականությանը, ապա այն մեղմ ասած վստահելի չէ եւ ակնհատորեն փորձ է արվում մոլորեցնել համալսարանի անձնակազմին։

Հակառակ պարագայում հերքեք 2-րդ մասնաշենքի 1-4 հարկերը օտարելու մասին լուրերը»։