կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 23:25
Աշխարհ

Արեւմուտքն ինքը պետք է ապացուցի, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չունի. Զախարովա

Արեւմուտքն ինքը պետք է ապացուցի, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չունի. Զախարովա

Արևմուտքի երկրներն իրենք պետք է ապացուցեն, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չունեն։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմուտքի երկրներն» սկսել են ասել, որ Մոսկվան պետք է ապացուցի, որ հարձակվելու մտադրություն չունի։ Մոսկվան ապացուցեց, որ այն ամենը, ինչ իրենք հրապարակել ու հայտարարել են, ֆեյք է, առաջին հերթին։ Ոչինչ դրա համար չանելով՝ կյանքն ամեն ինչ իր տեղը դրեց։ Իսկ հիմա եկեք խոսենք այլ կերպ։ Դե թող հիմա նրանք ապացուցեն, որ իրենք մտադրություն չունեն ագրեսիվ գործողություններ իրականացնել մեր երկրի կամ որևէ այլ երկրի նկատմամբ»,-ասաց նա։

«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի ընդլայնումը, մենք տեսնում ենք ռազմական կոնտինգենտների ավելացում մեր սահմանների պարագծով, այն երկրների տարածքում, որոնց այդ զինված ուժերը չեն պատկանում։ Մենք տեսնում ենք ագրեսիվ, ոչ ադեկվատ հռետորաբանություն։ Մենք տեսնում ենք ելք՝ ռազմավարական կայունությունն ու անվտանգությունը կապող ու երաշխավորող զսպող պայմանավորվածությունների մեծ մասից։ Այս ամենը մեզ թույլ է տալիս այսօր նրանցից պահանջել մեր անվտանգության երաշխիքները եւ ապացույցներ, որ նրանք չեն պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել», - պարզաբանել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի հետագա արտաքին քաղաքական գործողությունների ծրագիրը կմշակվի այն բանից հետո, երբ Մոսկվան կպատրաստի եւ կփոխանցի իր պատասխանը Վաշինգտոնի առաջադրած առաջարկներին: «Այս ամենն արդեն նախապատրաստական փուլում է և կփոխանցվի գործընկերներին։ Հետևաբար, դրանից հետո էլ կմշակվի հետագա քայլերի ժամանակացույցը», - ասաց նա։