| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2815 դիտում,
        
            2815 դիտում,  2 տարի առաջ - 2023-07-26 15:27
            2 տարի առաջ - 2023-07-26 15:27  
         
                
            Ռուսաստանը վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությունը երկար ժամանակով կհետաձգի Հարավային Կովկասում իրադրության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Պենտագոնի հետ հայ պաշտոնյաների շփումներին, ապա մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ դաշինքի ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին կհանգեցնի ապակայունացման և երկար ժամանակով կհետաձգի լիարժեք, ամբողջական ձևաչափով, բովանդակալից խաղաղ կարգավորումը», - ասել է նա։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունը պայմանավորված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատմամբ և որևէ ներդրում չի ունեցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ տարածաշրջանում ապաէսկալացման համար գլխավոր մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, որի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու կողմերին», - հավելել է Զախարովան։