Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանի սահմանապահները զինված են ամեն ինչով, և այդ տարածքներում հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են գնում. հայկական տարածքները, որ ասել էին կիրանցեցիներին, թե ցորենը կթողնենք, որ դուք հավաքեք, ադրբեջանցիներն են հավաքում հայկական գյուղերի ցորենը: Այս իրավիճակում էլ ինչպե՞ս հավատաս այս իշխանություններին, ո՞ր մի ասածին հավատաս»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ըստ այս իշխանությունների՝ չունենք կադաստրի վկայական, և իրենք ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի ՀՀ-ն ճանաչվի աշխարհում. Խելագարություն է սա: ՀՀ-ն ճանաչված պետություն է»,- շեշտեց նա:
Նա ընդգծեց. «Տարածաշրջանը եռում է, հնարավոր են լայնամասշտաբ պատերազմներ, իսկ ՀՀ իշխանություններն անհոգ զբաղված են ուրախ և երջանիկ օրեր անցկացնելով: Ես հիշեցնեմ, որ Հայաստանի պարտքը 12 մլրդ դոլարն անցել է, նրանց իշխանության ժամանակ ՀՀ պետական պարտքը կրկնապատկվել է: Սա նույնն է, երբ մարդը վերցնում է գյուղատնտեսական վարկ, բայց իր տան համար խոլ ու հեռուստացույց է առնում, չի կարողանում պարտքը սպասարկել, և գալիս-ասում են՝ այդ տունն արդեն մերն է: Այսպես շարունակվելու դեպքում չենք կարողանալու պետական պարտքը սպասարկել»:
Պատգամավորի դիտարկմամբ՝ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը ոչ մի շանս չի ունենա. «Փաստացի, Ալիևի հերթական պահանջն է կատարվում՝ սահմանապահները պետք է հսկեն ՀՀ սահմանները, բանակի թիվը պետք է կրճատվի: Ադրբեջանցիները պահանջ են դնում, որ ադրբեջանցիները պետք է գան՝ այստեղ բնակեցվեն: Այս ամենի արդյունքում ինչպե՞ս է Հայաստանը շարունակելու գոյատևել: Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապարհով, որն անխուսափելիորեն բերելու է մեր պետության կազմաքանդմանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում