կարևոր
3730 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 09:24
Քաղաքական

Մինչև եկել հասել ենք եկեղեցի, Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել. Գառնիկ Դանիելյան

2018 թվականից հետո իշխանությունները նոր օրակարգ են ընտրել՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»։ Երեկ արդեն իրենց դեմքը պատռվեց, ծանր էին տարել, որ իրենց միջոցառումը տապալվեց։ Օպուկացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգել էր վրեժ լուծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իրենք այլ կերպ ասում են՝ մենք այլևս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի ֆիզիկական ուժ կկիրառենք։ Լուրերի համաձայն, հրահանգ է իջեցվել կասցնել շարժումը։ Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի ընկճելու»,- ասաց Դանիելյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձել է Ալիևի նոր հայտարարությանը, որով նա պահանջել է ՀՀ-ից ընդունել հորինված «Խոջալուի ցեղասպանությունը» և ներողություն խնդրել։ Դանիելյանը չբացառեց, որ Հայոց ցեղասպանությունը ուրացողը, Ալիևի այդ պահանջն էլ կատարի։

Մանրամասն՝ տեսանյութում