Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության կողմից: Հիշյալ նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ Առողջապահության հանձնաժողովի քննարկմանը։
Հիմնական զեկուցողի խոսքով՝ պարտադիր դասընթաց են համարվելու արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները: Կառավարությանը կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ: Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:
Բացի այդ, բուժաշխատողներին հնարավորություն կտրվի առցանց մասնակցելու արտերկրի բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնց մասնակցության վճարը Կառավարության կողմից սահմանված կարգով և դեպքերում կփոխհատուցվի:
Մանրամասն՝ տեսանյութում։