|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ցավով եմ ասում, բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց: Կմտնի, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին Սոլակ գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գործող իշխանությունն անկարող է անվտանգություն ապահովել:
«Էն պահին, երբ Արցախում էթնիկ զտումներ էին անում, մարդանց մորթում էին, իշխանությունն ասում էր Արցախում անվտանգ ա, հիմա էլ ասում ա՝ Կիրանցում անվտանգ ա»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:
«Ասում են՝ դե, մեզ պահանջ են ներկայացրել, չկատարենք՝ պատերազմ կլինի: Բա վաղը մյուս օրը որ էլի պահանջեց, ի՞նչ եք անելու: Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք: Սրանց մոտ սեփական ժողովրդի նկատմամբ զրո պատասխանատվություն կա»,-ասաց պատգամավորը՝ դիմելով իշխանությանը:
Մանրամասն՝ տեսանյութում