կարևոր
4276 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 14:16
Հասարակություն

Այսօր լրանում է արցախյան ազատամարտի հերոս, Արցախի ՊԲ փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 57-րդ տարեդարձը

Այսօր լրանում է արցախյան ազատամարտի հերոս, Արցախի ՊԲ փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 57-րդ տարեդարձը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, լրանում է արցախյան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 57-րդ տարեդարձը, հայտնում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նորայրը 1990 թվականին Ջանյաթաղի դաշտային օթևանում հիմնադրել է Քաջավան գյուղը, որտեղ սաֆոնովյան ռեժիմի պայմաններում՝ դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է և Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

1992թ. ապրիլի 10-ին փոխանակվել է մի քանի ադրբեջանցիների հետ: Ազատ արձակվելուց հետո կրկին մասնակցել է պատերազմին՝ դառնալով Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։

Մասնակցել է Մարտակերտի, Քարվաճառի և Սանասարի (Կուբաթլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։

Նորայր Դանիելյանը զոհվել է անհայտ հանգամանքներում՝ 1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։

Նորայր Դանիելյանը լավագույնս է ձևակերպել Արցախի դերն ու նշանակությունը․

«Առանց Մարտակերտ չկա Արցախ, առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա հայ ազգ»:

Հավերժ փառք ու խոնարհում Նորայրին և հայրենիքի համար անմահացած մեր բոլոր հերոսներին»։